ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 7. Վճարի տեսակները
Հոդված 7. Վճարի տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`
1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝
ա. պետական տուրքը,
բ. բնօգտագործման վճարը,
գ. սոցիալական վճարը,
դ. ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը,
ե. հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը,
զ. կենսաթոշակային վճարը.
2) տեղական վճարներ, որոնց տեսակներն են՝
ա. տեղական տուրքը,
բ. տեղական վճարը:
(7-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)