Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸԳլուխ 7 · ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 36.1. ․ Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցումը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 36.1․ Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցումը

1. Հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից: Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը համարվում են հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից և ուժի մեջ են մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պարտադիր ծանուցման ենթակա այն փաստաթղթերի վրա, որոնց ծանուցման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենսգրքով:

(36.1-ին հոդվածը լրաց. 28.02.24 ՀՕ-104-Ն)

(28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։