Հոդված 182. Բնապահպանական հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին, հաշվանցումը և (կամ) վերադարձը
Հոդված 182. Բնապահպանական հարկի գումարի մուտքագրումը միասնական հաշվին, հաշվանցումը և (կամ) վերադարձը
1. Բնապահպանական հարկի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված է հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
2. Բնապահպանական հարկի այն պարտավորություններից Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված գումարները, որոնց մասով սույն բաժնով սահմանված չէ հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ, հաշվանցվում և (կամ) վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
3. Բնապահպանական հարկի` Օրենսգրքով սահմանված պարտավորությունների չափից ավելի մաքսային մարմիններին վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են հարկային մարմնի սահմանած կարգով:
(182-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց 15.06.22 ՀՕ-257-Ն)