Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-06-08-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸԳլուխ 31 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 168. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի.

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը Տարեկան դրույքաչափը (դրամ)

Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան 5000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 10000

Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ 15000

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության.

Ավտոտրանսպորտային միջոցի արտադրության տարին

Շարժիչի հզորություն 1-ին տարի՝ յուրաքանչյուր ձիաուժի մասով 2-րդ տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով 3-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 4-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 5-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 6-րդ տարի՝ յուրաքան-չյուր ձիաուժի մասով 7-րդ տարի՝ յուրա-քան-չյուր ձիաուժի մասով 8-րդ և դրան հաջորդող յուրա-քանչյուր տարի՝ յուրա-քանչյուր ձիաուժի մասով

մինչև 50 ձիաուժ 2.5 դրամ 2.5 դրամ 2.5 դրամ 3 դրամ 3.5 դրամ 4 դրամ 4.5 դրամ 5 դրամ

51-80 ձիաուժ 5 դրամ 5 դրամ 5 դրամ 6 դրամ 7 դրամ 8 դրամ 9 դրամ 10 դրամ

81-100 ձիաուժ 7.5 դրամ 7.5 դրամ 7.5 դրամ 9 դրամ 10.5 դրամ 12 դրամ 13.5 դրամ 15 դրամ

101-150 ձիաուժ 10 դրամ 10 դրամ 10 դրամ 12 դրամ 14 դրամ 16 դրամ 18 դրամ 20 դրամ

151-200 ձիաուժ 12.5 դրամ 12.5 դրամ 12.5 դրամ 15 դրամ 17.5 դրամ 20 դրամ 22.5 դրամ 25 դրամ

201-250 ձիաուժ 15 դրամ 15 դրամ 15 դրամ 18 դրամ 21 դրամ 24 դրամ 27 դրամ 30 դրամ

251-300 ձիաուժ 17.5 դրամ 17.5 դրամ 17.5 դրամ 21 դրամ 24.5 դրամ 28 դրամ 31.5 դրամ 35 դրամ

301 և ավելի ձիաուժ 25 դրամ 25 դրամ 25 դրամ 30 դրամ 35 դրամ 40 դրամ 45 դրամ 50 դրամ

Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից: Սույն կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է սույն կետի աղյուսակի վերջին սյունով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:

3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ դրանց տեսակի և բեռնատարողության.

Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը Դրույքաչափը (դրամ)

8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար 3750

8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 20, 8702 30, 8702 40 000 և 8702 90 ծածկագրերով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000

8704 21

8704 31 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000

8704 22

8704 32 բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000

8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000

2. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)

(168-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ. 20.01.26 ՀՕ-7-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(20.01.26 ՀՕ-7-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։