Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները
Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`
ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.
ա1) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.
ա2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.
բ) (կետը հանվել է 28.12.98 ՀՕ-277)
գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.
դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, գրանցման հիման վրա վկայական, վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու, քաղաքացիական կացության ակտը վերականգնելու, քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու, դրա հիման վրա վկայական կամ տեղեկանք տալու, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տալու, Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար.
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.
զ) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.
է) պետական գրանցման համար.
ը) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար.
թ) գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.
ժ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.
ժա) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.
ժբ) սույն օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ և 15.4.1-ին ենթակետերով, 19.1, 19.2, 19.4, 19.7, 19․8 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար.
ժգ) օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար.
ժդ) մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար.
ժե) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում: Սույն պարբերության իմաստով` ավտոմեքենա ձեռք բերել չի համարվում գույքի` ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը, իսկ օտարում է համարվում մեկ ֆիզիկական անձից այլ ֆիզիկական անձին ավտոմեքենայի սեփականության իրավունքի փոխանցումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց.
ժզ) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար.
ժէ) սույն օրենքի 20.6-րդ հոդվածով սահմանված գործողությունների համար:
(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 02.05.01 ՀՕ-181, 12.06.02 ՀՕ-375-Ն, 28.11.07 ՀՕ-282-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-108-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-282-Ն, 20.11.14 ՀՕ-167-Ն, 22.06.15 ՀՕ-83-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, 14.11.19 ՀՕ-230-Ն, խմբ. 19.01.21 ՀՕ-68-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-110-Ն, 10.12.21 ՀՕ-378-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-596-Ն, 11.04.24 ՀՕ-181-Ն, 04.12.25 ՀՕ-441-Ն, 03.07.26 ՀՕ-386-Ն)
(հոդվածը 16.04.26 ՀՕ-144-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(03.07.26 ՀՕ-386-Ն օրենքի փոփոխությունը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման կամ շահաբաժինների վճարման մասով)
(03.07.26 ՀՕ-386-Ն օրենքն ունի անցումային դրույթ)