Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-30-ից մինչև 2020-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ III · Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

գործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

ա1) Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների համար.

բ) (կետը հանվել է 28.12.98 ՀՕ-277)

գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

զ) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.

է) պետական գրանցման համար.

ը) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար.

թ) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

ժ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժա) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

ժբ) սույն օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով, 19.1, 19.2, 19.4, 19.7, 19․8 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար.

ժգ) օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար.

ժդ) մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 02.05.01 ՀՕ-181, 12.06.02 ՀՕ-375-Ն, 28.11.07 ՀՕ-282-Ն, լրաց. 28.04.09 ՀՕ-108-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-282-Ն, 20.11.14 ՀՕ-167-Ն, 22.06.15 ՀՕ-83-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-202-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, 14.11.19 ՀՕ-230-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։