Հոդված 19.2. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 19.2. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը
1. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-242-Ն)
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`
ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի
յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 150 -ապատիկի չափով.
բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի
յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով.
գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի
յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով.
գ.1) հինգ աստղ «Դելյուքս»
հյուրանոցի համար` տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով.
դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի
յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով.
ե) հանգստյան և մասնագիտացված
ճամբարի կամ տան, պանսիոնի,
զբոսաշրջային, մանկապատանեկան,
ճամբարային բնակատեղի (համալիրի)`
I կարգի համար` տարեկան
II կարգի համար` տարեկան
III կարգի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
բազային տուրքի 100-ապատիկի չափով
բազային տուրքի 50-ապատիկի չափով.
զ) զբոսաշրջային տան`
I կարգի համար` տարեկան
II կարգի համար` տարեկան
III կարգի համար` տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով
բազային տուրքի 10-ապատիկի չափով
բազային տուրքի 5-ապատիկի չափով:
3.
4.
5.
(19.2-րդ հոդվածը լրաց. 28.04.09 ՀՕ-108-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-242-Ն, լրաց. 26.02.13 ՀՕ-14-Ն)
(հոդվածը 22.12.23 ՀՕ-7-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, նույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ «բ», «ե» և «զ» ենթակետերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից:)
(22.12.23 ՀՕ-7-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)