Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 14. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-07-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար բազային տուրքի չափով

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական

տվյալներ պարունակող

էլեկտրոնային անձնագիր

կամ փախստականի կենսաչափական

տվյալներ պարունակող

կոնվենցիոն ճամփորդական

փաստաթուղթ տալու համար բազային տուրքի

25-ապատիկի չափով

1.2. Հայաստանի Հանրապետության

քաղաքացու կամ փախստականի

նույնականացման քարտ

տալու համար բազային տուրքի

3-ապատիկի չափով

1.3.

2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար բազային տուրքի 150 տոկոսի չափով

2․1․

3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,

Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես

բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն

չունեցող անձանց (բացառությամբ փախստականների և

Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած

քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության

վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու

անձնագրում նշումներ կատարելու համար բազային տուրքի չափով

5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների

վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում

լիազոր մարմնի կողմից տեղեկանք

տալու համար (բացառությամբ Հայաստանի

Հանրապետության տասնվեց տարին չլրացած

քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ

կամ Հայաստանի Հանրապետության պետական և

տեղական ինքնակառավարման մարմինների

պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի) բազային տուրքի չափով

5.1. հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով մեկ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի տրամադրելու համար բազային տուրքի չափով

5.2. տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

5.3. տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

5.4. տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

5.5. նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար բազային տուրքի չափով

6. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար բազային տուրքի չափով

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար

ա) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար բազային տուրքի նաև 105-պատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար բազային տուրքի 140-ապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով

դ) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար բազային տուրքի 105-պատիկի չափով

ե) մշտական կացության քարտը փոխելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

զ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

է) Հայաստանի Հանրապետության կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար բազային տուրքի 12-պատիկի չափով

ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար բազային տուրքի 75-ապատիկի չափով

8․1․

9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`

ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`

մինչև 120 օր ժամկետով գտնվելու

իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով

մինչև 21 օր ժամկետով գտնվելու

իրավունքով բազային տուրքի 3-ապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`

մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով

մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար 0

դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մուտքի արտոնագիր տալու համար 0

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար բազային տուրքի 18-ապատիկի չափով

10. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար բազային տուրքի 15-ապատիկի չափով

11. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար բազային տուրքի չափով:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-237, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 19.11.02 ՀՕ-462-Ն, լրաց. 31.03.04 ՀՕ-59-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-49-Ն, խմբ. 28.04.09 ՀՕ-108-Ն, 15.11.10 ՀՕ-168-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-283-Ն, 30.11.11 ՀՕ-302-Ն, խմբ. 17.12.15 ՀՕ-195-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-464-Ն)

(16.12.22 ՀՕ-464-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-12-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից)

(20.01.26 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 11.05.26 ՀՕ-215-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։