Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2026-07-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

(վերնագիրը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

գ.1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

զ) մինչև 18 տարեկան անձինք.

է) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի.ուղղ, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Հայաստանի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

ժ) ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

2. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-49-Ն)

դ) քաղաքացիական, ընտանեկան գործերով և քրեական վարույթներով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննության մարմիններ հրավիրվող անձինք:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (բացառությամբ կենսաչափականի) տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3.1. Նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) ընտանիքների անապահովության գնահատման համար դիմող անձինք՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրված տեղեկատվության հիման վրա.

բ) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

գ) առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

4. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) միայնակ կենսաթոշակառուները.

բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.

գ) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամը:

5. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողներին, ամուսնուն, զավակին, քրոջը կամ եղբորը Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը նվազեցվում է 60 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետությունում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձանց ծնող, ամուսին, զավակ, քույր կամ եղբայր հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի և Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք:

7.

(26-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-462-Ն, 01.12.03 ՀՕ-46-Ն, 03.03.04 ՀՕ-50-Ն, 01.06.06 ՀՕ-116-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-49-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-254-Ն, 10.05.11 ՀՕ-149-Ն, 24.10.12 ՀՕ-185-Ն, 19.06.13 ՀՕ-65-Ն, 11.12.13 ՀՕ-138-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-228-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-464-Ն, 25.10.23 ՀՕ-329-Ն, խմբ. 02.10.24 ՀՕ-360-Ն, փոփ., խմբ. 24.10.24 ՀՕ-412-Ն, լրաց. 22.01.25 ՀՕ-5-Ն)

(16.12.22 ՀՕ-464-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.10.24 ՀՕ-412-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-12-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից)

(20.01.26 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 11.05.26 ՀՕ-215-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։