Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար բազային տուրքի 50-ապատիկի չափով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով:
(13-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-5-Ն)