Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

Պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

1.1 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

1.2 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

1.3 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

1.4 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

1.5 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

1.6 պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված (հաշվառված) կազմակերպություններին, առանձնացված ստորաբաժանումներին ու հիմնարկներին անձի դիմումի համաձայն պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) համար (առանց փոփոխությունների գրանցման կամ հաշվառման) բազային տուրքի

10-ապատիկի չափով

1.7 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

1.8 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

1.9 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

1.10 պետական ռեգիստրում գրանցման ենթակա օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով

1.11 պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ռեդոմիցիլացման համար բազային տուրքի քսանապատիկի չափով

1.12. պետական միասնական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) ենթակա՝

1) ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների) պետական գրանցման համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

2) կուսակցությունների պետական գրանցման համար բազային տուրքի

50-ապատիկի չափով

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

4) օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի

50-ապատիկի չափով

5) իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների (բացառությամբ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրառման, պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար, ինչպես նաև այն տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար, որոնք արդիականանում են պետական միասնական գրանցամատյանում ինքնաշխատ կերպով) գրանցման համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

6) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք արդիականանում են ինքնաշխատ կերպով) փոփոխության պետական գրանցման համար բազային տուրքի

5-ապատիկի չափով

6.1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

7) դիմումի համաձայն՝ պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված՝ գրանցման (գրանցումների) համար բազային տուրքի

20-ապատիկի չափով

8) իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար բազային տուրքի

20-ապատիկի չափով

9) իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում, փոփոխության պետական գրանցում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում) բազային տուրքի

50-ապատիկի չափով

10) հիմնարկների և առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում) բազային տուրքի

50-ապատիկի չափով

2. անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար բազային տուրքի եռապատիկի չափով

2.1 անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի բազային տուրքի

150 տոկոսի չափով

2.2 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

3.1 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

3.2 (կետն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-41-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

4.1 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

4.7. (կետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-109-Ն)

5. բանկերը, կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, արժեթղթավորման հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, գրանցելու համար բազային տուրքի

40-պատիկի չափով

5.1. ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցումների համար բազային տուրքի

քսանապատիկի չափով

5.2. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար բազային տուրքի քսանապատիկի չափով

6. օտարերկրյա բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի

40-պատիկի չափով

7. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի

20-պատիկի չափով

8. օտարերկրյա բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

8.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով

9. (կետն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-249-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-27-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 11.10.00 ՀՕ-99)

16. արժեթղթերի ազդագրի գրանցման համար`

ա) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բազային տուրքի

50-ապատիկի չափով

բ) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից բազային տուրքի

25-ապատիկի չափով

17. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ

(բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր

համարանիշի) հատկացնելու համար բազային տուրքի

տասներկուապատիկի

չափով

17.1. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի,

քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման

համարանիշ հատկացնելու համար բազային տուրքի

վեցապատիկի

չափով

18. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

20. ջրային փոխադրամիջոցները գրանցելու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

21. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրանցման և պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

22. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

23. տրակտորային կցանքների պետական համարանիշեր տալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

24. տրակտորային կցանքների պետական համարանիշեր վերականգնելու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար բազային տուրքի քսանհինգապատիկի չափով

26. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով

26.1 սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ

հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի,

տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով

27. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)

28. տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

28.1 (կետն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-60-Ն)

29. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի

150 տոկոսի չափով

30. (կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-229-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

32. ջրային փոխադրամիջոցները վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի չափով

33. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի

50 տոկոսի չափով

33.1 Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների գրանցման համար բազային տուրքի

150 տոկոսի չափով

34. (ենթակետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)

35. դեղերի պետական գրանցման համար`

ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական բազային տուրքի 60-ապատիկի չափով

բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի և (կամ) դեղաձևի համար բազային տուրքի 40-ապատիկի չափով

գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար բազային տուրքի 40-ապատիկի չափով

դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար բազային տուրքի 60-ապատիկի չափով

ե) ավանդական և բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր) բազային տուրքի

10-ապատիկի չափով

զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձևի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները և հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

ը) պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպման համար բազային տուրքի

5-ապատիկի չափով

թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման համար բազային տուրքի 60-ապատիկի չափով

35.1. սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով

35.2. բժշկական արտադրատեսակների պետական գրանցման համար՝ բազային տուրքի

40-ապատիկի չափով

36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար`

1. անշարժ գույքի միավորի կամ անշարժ գույքի միավորի մաս կազմող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման բազային տուրքի չափով

2. անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի (բաժնեմասերի) օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման, փոխանցման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի.

ա) չկառուցապատված հողամասերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի կամ մինչև 200 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների բազային տուրքի քսանապատիկի չափով

բ) 200 քառակուսի մետրից ավելի ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների բազային տուրքի քառասնապատիկի չափով

գ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի բազային տուրքի չափով

դ) այլ անշարժ գույքի բազային տուրքի քսանապատիկի չափով

3. պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

4. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ սեփականության իրավունքի, պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

5. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակման դեպքերի բազային տուրքի չափով

6. դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով

7. անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման հիման վրա, եթե սեփականատիրոջ փոփոխությունը պայմանավորված է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում որպես ավանդ անշարժ գույքի հանձնմամբ (ներդրմամբ, փոխանցմամբ) կամ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ (միաձուլմամբ, միացմամբ, բաժանմամբ, առանձնացմամբ, վերակազմավորմամբ) կամ իրավաբանական անձի լուծարմամբ կամ իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց անշարժ գույքը բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը փոխանցմամբ բազային տուրքի չափով

8. շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքի գրավի գրանցում կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ տարբեր հիմքով, ինչպես նաև անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի իրավունքների պետական գրանցման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը, իսկ պետական տուրքի դրույքաչափերը հավասար լինելու դեպքում՝ մեկ պետական տուրք:

37. չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

38. անշարժ հուշարձանների հետախուզության և հնագիտական պեղումների թույլտվության և պետական գրանցման համար`

ա) ֆիզիկական անձանցից բազային տուրքի

կրկնապատիկի չափով

բ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի

քառապատիկի չափով

39. (կետն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-205-Ն)

40. Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համարուղղ. բազային տուրքի

20-ապատիկի չափով

41. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար` բազային տուրքի 120-ապատիկի չափով

42. Սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրման համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

Սույն հոդվածի 35-րդ, 36-րդ և 42-րդ կետերով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.06.98 ՀՕ-227, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 12.10.99 ՀՕ-4, 11.10.00 ՀՕ-99, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն, փոփ. 13.12.03 ՀՕ-16-Ն, խմբ. 11.05.04 ՀՕ-77-Ն, փոփ. 26.05.04 ՀՕ-84-Ն, 04.10.05 ՀՕ-198-Ն, 08.12.05 ՀՕ-249-Ն, 01.06.06 ՀՕ-109-Ն, խմբ. 27.11.06 ՀՕ-201-Ն, խմբ., փոփ. 09.04.07 ՀՕ-168-Ն, փոփ., լրաց. 29.11.06 ՀՕ-229-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-238-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-205-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-109-Ն, փոփ., լրաց. 15.11.10 ՀՕ-173-Ն, փոփ. 21.12.10 ՀՕ-221-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-283-Ն, խմբ. 01.03.11 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-131-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-275-Ն, խմբ. 20.10.16 ՀՕ-167-Ն, 17.05.16 ՀՕ-88-Ն, լրաց. 17.11.16 ՀՕ-208-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-280-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-20-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-41-Ն, փոփ. 20.01.21 ՀՕ-60-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-545-Ն, 06.07.22 ՀՕ-306-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-464-Ն, լրաց., փոփ. 26.10.22 ՀՕ-393-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-234-Ն, 03.07.25 ՀՕ-259-Ն)

(19.01.21 ՀՕ-41-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(16.12.22 ՀՕ-464-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։