Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-07-13։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2002-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`

1. անշարժ գույքի` հողի և նրան ամրակայված շենքերի, շինությունների յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության), վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար

ա) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի օտարման, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության, պետական սեփականություն համարվող հողերի օտարման համար բազային տուրքի չափով

բ) այլ գույքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով

2. ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար

- ամուսնուն, ծնողին, զավակին բազային տուրքի եռապատիկի չափով

- այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով

3. գրավի (բացառությամբ անշարժ գույքի) մասին պայմանագրի վավերացման և գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով

4. անշարժ գույքի գրավի (հիպոթեկի) պայմանագրի վավերացման համար

(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության անշարժ գույքի) բազային տուրքի տասնապատիկի չափով

4.1. գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի վավերացման համար բազային տուրքի չափով

4.2. գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի չափով

5. գնահատման ենթակա այլ պայմանագրի վավերացման համար բազային տուրքի տասնապատիկի չափով

6. նախկինում կնքված պայմանագրերով նախատեսված իրավունքները և պարտականությունները հանձնելու մասին գործարքների հաստատման, գույքի բոլոր տեսակների վաճառքի, նվիրատվության, փոխանակության պայմանագրի վավերացման համար (բացի սույն հոդվածի 1-4 կետերում նշվածներից) բազային տուրքի տասնապատիկի չափով

7. գույքի բաժանման պայմանագրերի, երաշխավորության, գնահատման ոչ ենթակա պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով

8. կտակների հաստատելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով

9. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրեր վավերացնելու համար`

ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով

բ) երկրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի հնգապատիկի չափով

գ) այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով

10. ամուսնության ժամանակ ձեռք բերված ընդհանուր գույքի (բացառությամբ անշարժ գույքի) նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի վկայագրեր տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով

11. գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման, բաժնեմասերի (փայաբաժինների) և ավանդների կառավարման, վարկային գործառնություններ կատարելու իրավունքի լիազորագրեր հաստատելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով

12. ավտոտրանսպորտային միջոցները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի լիազորագրերը հաստատելու համար

- ամուսնուն, ծնողին, զավակին բազային տուրքի չափով

- այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով

13. այլ լիազորագրեր հաստատելու համար, այդ թվում` զանազան անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից գումարներ, ծանրոցներ, թղթակցություններ ստանալու համար բազային տուրքի չափով

14. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով

15. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը վավերացնելու համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

16. կատարողական մակագրություններ անելու համար տասնապատիկի չափով բազային տուրքի տասնապատիկի չափով

17. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկությունը վավերացնելու համար բազային տուրքի 30 տոկոսի չափով

18. փաստաթղթերի ստորագրությունների յուրաքանչյուր փաստաթղթի, այդ թվում` թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու համար բազային տուրքի 50 տոկոսի չափով

19. նոտարական գրասենյակի գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակները տալու, ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները նոտարի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց հանձնելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

20. պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, դիմումներ և այլ նախագծեր կազմելու, ինչպես նաև տպագրված նախագծերի օրինակելի ձևեր տրամադրելու և լրացնելու համար բազային տուրքի չափով

21. փաստաթղթերի պատճեններ և դրանցից քաղվածքներ հանելու համար բազային տուրքի չափով

22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի յոթնապատիկի չափով

Նոտարական գրասենյակում չկատարվող նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով:

(11-րդ հոդվածը լրաց. 19.06.98 ՀՕ-227, խմբ., լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, խմբ., փոփ. 06.11.00 ՀՕ-111, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։