Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-13-ից մինչև 2002-07-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2002-07-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2002-07-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

բ) հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

գ) հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակիուղղ. և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

ե) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

է) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

թ) ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք`

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.

- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.

- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.

- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.

- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով.

- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

ժա) («ժա» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

ժբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

ժգ) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.

ժդ) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.

ժե) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.

ժզ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.

ժէ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.

ժը) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները՝ կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.

ի) ժամանակավոր ադմինիստրացիայի (վարչակազմի) ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:

Սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերի:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 06.11.01 ՀՕ-258)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։