Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 4 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-05-20-ից մինչև 2026-08-11։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2026-08-11Բացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

«Օտարերկրյա ներդրող»-օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:

«Օտարերկրյա ներդրում»-գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

«Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություն»-Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկություն, որի հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրյա ներդրող է:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։