Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-09-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-12-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2019-12-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը

1. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ», «է» և «ժը» կետերով նախատեսված հիմքերով համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձինք:

Համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են նաև`

ա) համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք.

գ) (կետն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-4-Ն)

դ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված անձի համեմատությամբ դրական բալերի հավասար հանրագումար հավաքած, սակայն մրցույթի թեստային փուլի արդյունքներով հաղթող չճանաչված անձինք:

2. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

3. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(21-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն, խմբ., փոփ. 05.02.13 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։