Հոդված 42. Աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
Հոդված 42. Աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
(վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)
Աշխատակազմերի` սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերով աշխատողները:
Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում` նշանակման հետ միաժամանակ, աշխատողների հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:
Համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտն է:
(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)