Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 6. Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Համայնքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով:

2. Համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ չեն սահմանված:

3. Համայնքային ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են նաև աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգով, որը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած օրինակելի կանոնակարգի հիման վրա:

(6-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։