Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

գործել է մինչև 2026-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 13. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

1. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և ատեստավորումն անցկացնում են սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով կազմավորվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները։

2. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշում է համայնքի ավագանին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։

2.1. Երևանի քաղաքապետարանի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերը բաղկացած են 6 անդամներից, որոնք ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ) երկուսը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

գ) երկուսը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

2.2. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների (բացառությամբ Երևան համայնքի) աշխատակազմերի մրցութային և ատեստավորման հանձնաժողովները ձևավորվում են սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկուսը` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ.

բ) երկուսը` համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ).

գ) մեկը՝ համայնքի ավագանու անդամ.

դ) մեկը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:

3. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգի հիման վրա:

(13-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ., լրաց. 19.05.09 ՀՕ-120-Ն, 07.12.15 ՀՕ-169-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։