Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 31. Համայնքային ծառայողի խրախուսումը

գործել է մինչև 2026-01-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Համայնքային ծառայողի խրախուսումը

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) (կետն ուժը կորցրել է 30.09.08 ՀՕ-172-Ն)

զ) կարգապահական տույժի հանում:

Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» և «զ» կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(31-րդ հոդվածը փոփ., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։