Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-08-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6.1 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

գործել է մինչև 2026-07-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը`

ա) սույն օրենքի հիման վրա մշակում և իրականացնում է համայնքային ծառայության միասնական պետական քաղաքականությունը.

բ) իրականացնում է աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.

գ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար դիմում է դատարան.

դ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող գործողությունը և (կամ) անգործությունը բողոքարկում է դատարան.

ե) առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.

է) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

ը) վարում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվը.

թ) համայնքների ղեկավարներից և այլ մարմիններից ստանում է համայնքային ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժ) ընդունում է սույն oրենքով նախատեսված, ինչպես նաև սույն oրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.

ժա) իրականացնում է սույն oրենքով, այլ oրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-254-Ն)

(35.2-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն, 14.11.19 ՀՕ-254-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։