Հոդված 46. Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումը
Հոդված 46. Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումը
Վերապատրաստում անցած համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնյոթերորդ ամսվա 1-ից:
Վերապատրաստում անցած համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանիններորդ ամսվա 1-ից:
Վերապատրաստում անցած համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառասունմեկերորդ ամսվա 1-ից:
Սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետի պահանջը:
(46-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)