Հոդված 9. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը
Հոդված 9. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը
1. Յուրաքանչյուր աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու հետևանքով առաջացած նոր պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխելուց հետո` մեկամսյա ժամկետում:
(9-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)