Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 12. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 12. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

ե) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

զ) դատապարտվել է ընտրակաշառք ստանալու կամ ընտրակաշառք տալու կամ ընտրակաշառքի միջնորդության կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:

(12-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ., խմբ. 05.02.13 ՀՕ-4-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-215-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-340-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։