Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 42. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

Համայնքների ղեկավարների աշխատակազմերի` սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերով աշխատողները:

Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում` նշանակման հետ միաժամանակ, աշխատողների հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված: Համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտն է:

(Վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։