Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 25. Համայնքային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 25. Համայնքային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում համայնքային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:

Եթե հանձնարարական տվողը և (կամ) նրա վերադասը, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին: Համայնքային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատողը:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։