Հոդված 43. Աշխատակազմերի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը
Հոդված 43. Աշխատակազմերի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը
(վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)
1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:
2. Աշխատակազմերի աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայող համարված աշխատակազմերի աշխատողներին ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորումից հետո:
4. Աշխատակազմերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:
(43-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն)