Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը

1. Համայնքային ծառայության ստաժը ներառում է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Համայնքային ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, օրենքի խախտմամբ աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր աշխատանքային ստաժում: Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է նաև համայնքային ծառայողի մասնագիտական աշխատանքային ստաժում, եթե այն համապատասխանում է ստացած բարձրագույն կրթությանը:

3. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն, 05.02.13 ՀՕ-4-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-22-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։