Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 34. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը
Հոդված 34. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը
1. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտով ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
(34-րդ հոդվածը փոփ. 10.02.11 ՀՕ-53-Ն)
(հոդվածը 07.05.26 ՀՕ-184-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)
(07.05.26 ՀՕ-184-Ն օրենքն ունի անցումային դրույթ)