Գլուխ 6.1 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 35.3. Աշխատակազմի քարտուղարը
Հոդված 35.3. Աշխատակազմի քարտուղարը
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)
1. Աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայող է:
2. Աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման մասով ղեկավարվում է համայնքային ծառայության մասին oրենսդրությամբ:
3. Աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն oրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համապատասխան աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
(35.3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)
(03.07.26 ՀՕ-393-Ն օրենքն ունի անցումային դրույթ)