Հոդված 42. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
Հոդված 42. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակի հաստատումից հետո համայնքային ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները
Համայնքների ղեկավարների աշխատակազմերի` սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերով աշխատողները:
Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում` նշանակման հետ միաժամանակ, աշխատողների հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:
Համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտն է:
(Վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)
(42-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)