Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2011-03-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 43. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը

գործել է մինչև 2011-03-26Բացել ARLIS-ում

Հոդված 43. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը

1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

2. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայող համարված համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատողներին ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորումից հետո:

4. Համայնքների ղեկավարների աշխատակազմերում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:

(Վերնագիրը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

(43-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։