Հոդված 43. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը
Հոդված 43. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատողներին համայնքային ծառայողներ համարելը
1. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են համայնքային ծառայողներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատողները սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի պահանջները:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայող համարված տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի աշխատողներին ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորումից հետո:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով: