Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը

1. Համայնքային ծառայության ստաժը ներառում է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, համայնքների ղեկավարների աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

Համայնքային ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, օրենքի խախտմամբ համայնքների ղեկավարների աշխատակազմերում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Սույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:

(17-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։