Գլուխ 6.1 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 35.3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը
Հոդված 35.3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը
1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայող է:
2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման մասով ղեկավարվում է համայնքային ծառայության մասին oրենսդրությամբ:
3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն oրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
(35.3 հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն)