Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 20. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 20. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է՝

1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`

2) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Չի թույլատրվում սույն մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա տվյալ պաշտոնից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

2. Սույն օրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

(հոդվածը 07.05.26 ՀՕ-188-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)

(07.05.26 ՀՕ-188-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։