Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն oրենքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ oրենքներով և իրավական ակտերով:

2. Պետական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային oրենսդրությամբ, եթե սույն oրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են սույն oրենքով, այլ oրենքներով և Աշխատակազմի ղեկավարի հաստատած ներքին կարգապահական կանոններով:

(6-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։