Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը
1. Պետական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են՝
1) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.
2) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:
2. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 6-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.
2) 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:
3. Պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են՝
1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.
2) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
4. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվներում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
5. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:
(հոդվածը 07.05.26 ՀՕ-188-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)
(07.05.26 ՀՕ-188-Ն օրենքն ունի անցումային դրույթ)