Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. Լիազոր մարմնի լիազորությունների իրականացման կարգը հսկողություն իրականացնող այլ մարմնի միջոցով

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. Լիազոր մարմնի լիազորությունների իրականացման կարգը հսկողություն իրականացնող այլ մարմնի միջոցով

1. (մասն ուժը կորցրել է 04.12.25 ՀՕ-447-Ն)

2. Եթե օրենքով սահմանված է հսկողություն իրականացնող այլ մարմին, ապա լիազոր մարմինն անձնական տվյալների պաշտպանության մասին դիմումները, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղեկությունները փոխանցում է հսկողություն իրականացնող այդ մարմնին:

3. Հսկողություն իրականացնող այլ մարմինները անձնական տվյալների մշակում նախատեսող իրավական ակտերի նախագծերը կամ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կատարվող գործողությունները նախօրոք համաձայնեցնում են սույն օրենքով նախատեսված լիազոր մարմնի հետ: Սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինն իր եզրակացությունը հայտնում է սեղմ ժամկետում:

4. Հսկողություն իրականացնող այլ մարմնի որոշումները, գործողություններն ու անգործությունը լիազոր մարմինը կարող է բողոքարկել դատական կարգով:

(22-րդ հոդվածը փոփ., խմբ. 04.12.25 ՀՕ-447-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։