Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքը

1. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքով:

2. Այն դեպքում, երբ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, նոտարը պետական տեղեկատվական համակարգի միջոցով կարող են անձնական տվյալը ձեռք բերել այլ մարմնից, ապա անձնական տվյալների սուբյեկտից չի պահանջվում ներկայացնել որոշակի գործողությունների համար անհրաժեշտ անձնական տվյալը:

3. Անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում անձնական տվյալներ մշակող համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ստանալ որոշակի գործողության համար անհրաժեշտ և անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության մեջ ուղղակիորեն մատնանշված անձնական տվյալը:

4. Տեղեկատվական համակարգերի միջոցով անձնական տվյալների մշակման կարգը, այդ ընթացքում անձնական տվյալների անվտանգության ապահովման ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգից բխող տեխնիկական պահանջները և անվտանգության կանոնակարգերը հաստատում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմինը:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ. 04.12.25 ՀՕ-447-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։