Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿԵԼԸ

Հոդված 11. Հանրամատչելի անձնական տվյալները

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 11. Հանրամատչելի անձնական տվյալները

1. Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն): Հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:

2. Տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների, կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից տվյալների սուբյեկտի պահանջով կամ դատական կարգով:

3. Պայմանագրի հիման վրա մշակվող տվյալները կարող են հանվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

(11-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։