Հոդված 29. Անցումային դրույթներ
Հոդված 29. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մշակվող անձնական տվյալների մշակումը շարունակվում է իրականացվել սույն օրենքով սահմանված կարգով:
2. Այն մշակողները, որոնք անձնական տվյալներ մշակել են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և շարունակում են անձնական տվյալներ մշակել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, պարտավոր են սույն օրենքով նախատեսված պարտադիր ծանուցումն ուղարկել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:
3. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև անձնական տվյալների փոխանցման կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(29-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-102-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2015 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-49-Ն