Գլուխ 4 · ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 16. Տվյալների սուբյեկտի իրավունքները անձնական տվյալները մշակելու հիման վրա որոշումներ ընդունելիս
Հոդված 16. Տվյալների սուբյեկտի իրավունքները անձնական տվյալները մշակելու հիման վրա որոշումներ ընդունելիս
1. Արգելվում է անձնական տվյալներ մշակելու նպատակներից չբխող այնպիսի որոշումներ ընդունել, որոնք տվյալների սուբյեկտի համար առաջացնում են իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվում են նրա իրավունքներին ու օրինական շահերին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Անձնական տվյալները մշակելու հիման վրա տվյալների սուբյեկտի համար իրավական հետևանքներ առաջացնող կամ այլ կերպ նրա իրավունքներին ու օրինական շահերին առնչվող որոշումներն ընդունվում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում: