Հոդված 48.2. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը
Հոդված 48.2. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը
1. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են`
1) ատեստավորման արդյունքում սույն oրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը.
2) սույն oրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.
3) սույն oրենքի 45-րդ հոդվածով նախատեսված պաշտոնից իջեցնելու դեպքերը:
(48.2-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն)
ՀՈԴՎԱԾ 49. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ
1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքն է:
2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև հինգ տարի ժամկետով զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն:
(49-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-251-Ն)