Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը
Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)
1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(48.2-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 49. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ
1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն:
(49-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-251-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)