Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, նյութական ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

գործել է մինչև 2023-11-25Բացել ARLIS-ում

Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(48.2-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-549-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 49. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ

1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն:

(49-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-251-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։