Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-27-ից մինչև 2025-12-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-12-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. ․1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

գործել է մինչև 2025-12-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22․1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-424-Ն)

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը․

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքով մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը․

3) մաքսային ծառայության պաշտոնի՝ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը․

4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքով երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.

5) հաստիքների կրճատումը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների մաքսային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը։

4. Մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը։

(22.1-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-424-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 23. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ հիմնական ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, մաքսային ծառայողների հիմնական իրավունքներն են`

1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և վարձատրության չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.

5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.

7) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

8) պահանջել Կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

10) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

11) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(23-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 24. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ հիմնական ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, մաքսային ծառայողների հիմնական պարտականություններն են`

1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-169-Ն)

6.1) մաքսանենգության և օրենքով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Կառավարությունը.

7) մասնակցել կոմիտեի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին:

8) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(24-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, 01.03.18 ՀՕ-137-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-169-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(09.06.22 ՀՕ-169-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։