Հոդված 17.1. Ուսումնական կենտրոնը
Հոդված 17.1. Ուսումնական կենտրոնը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
2) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.
3) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.
4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: