Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը
Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)
1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(48.2-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-549-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 49. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ
1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:
2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն, որի ընթացքում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:
(49-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-251-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-146-Ն)
(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 07.05.26 ՀՕ-186-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)
(07.05.26 ՀՕ-186-Ն օրենքն ունի անցումային դրույթ)