Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-15-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 8.2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 8.2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակը

1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք (բացառությամբ մաքսային ծառայողների) ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ սույն օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնների համար անցկացվող ընդունելության տեսակների՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 8.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը, ինչպես նաև սույն օրենքի 8.1-ին հոդվածի 14-րդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքով բացասական գնահատական ստանալը հիմք են անձին ցուցակից հանելու համար:

2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու և ցուցակների վարման կարգը հաստատում է կոմիտեի ղեկավարը։

3. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով՝ ինքնաշխատ եղանակով:

(8.2-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն, խմբ., փոփ. 16.04.26 ՀՕ-146-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.04.26 ՀՕ-146-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։