Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-11-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2023-11-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և վերապատրաստում անցած անձանցից՝ սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով։

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հինգ ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) վերապատրաստում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) անցած և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է մաքսային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար մաքսային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, մաքսային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, մաքսային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և մաքսային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Մաքսային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները, անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:

9. Մաքսային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:

10. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(8.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 9. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 10. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 11. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 12. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագրի (նկարագրի)` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

(12-րդ հոդվածը խմբ. 10.06.13 ՀՕ-69-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 13. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-424-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 14. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-424-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն)

1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Մաքսային բոլոր ծառայողները մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ։

3․ Մաքսային ծառայողների առաջխաղացման նպատակով մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են կազմակերպվել նաև մաքսային ծառայողի պաշտոնի խմբի համար կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են հիմք հանդիսանալ մաքսային ծառայողի ծառայողական առաջխաղացման համար՝ սույն օրենքի 8.3-րդ հոդվածով սահմանված հարցազրույցի միջոցով նշանակում կատարելու համար։ Ընդ որում, սույն մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նաև մաքսային ծառայողին մաքսային ծառայության մեկ այլ հավասարազոր պաշտոնի նշանակման համար։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների։

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։

7. Վերապատրաստման ծրագիրը (այդ թվում՝ առաջխաղացման) հաջողությամբ ավարտելու դեպքում մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը գործում է երեք տարի ժամկետով։

(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, լրաց., խմբ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն, 16.12.21 ՀՕ-424-Ն)

(16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 16. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-18-Ն)

(21.01.20 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 17. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ

1. Առաջին անգամ մաքսային ծառայության ընդունված անձը, մինչև իրեն հատուկ կոչում շնորհելը, կոմիտեի ղեկավարի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում պետք է երդվի`

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի լիազորություններն իրականացնելիս խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը, քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը, բարեխղճորեն կատարել պաշտոնեական պարտականությունները և արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Մաքսային ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը:

4. Մաքսային ծառայողի ստորագրած երդման տեքստը կցվում է նրա անձնական գործին:

(17-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։